Կառավարության որոշումներ

18 Ապրիլի 2013, 385 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 7-Ի N 6 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաuտանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 11-րդ հոդվածի դրույթներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների, դրանց տրանսպորտային միջոցների տարբերանշանը հաստատելու մասին» N 6 որոշման մեջ կատարել հետևալ փոփոխությունները՝
1) որոշման երրորդ և չորրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների, դրանց տրանսպորտային միջոցների տարբերանշանը դեղին եզրագծով վահանի պատկեր է, որի սև ֆոնի վրա պատկերված է Մերկուրի աստծո կանաչ գավազանը` փաթաթված, իրար նայող օձերով, որոնք խորհրդանշում են առևտուրը, առատությունը, բարձր բանականությունն ու վեճերի խաղաղ լուծումը: Գավազանի վերին մասում պատկերված է կարմիր շրջանակ, իսկ ներքևում` գավազանի աջ և ձախ կողմերում` երկու եռագույն դրոշներ: Գավազանի առջևում պատկերված է հավերժության նշանով ու թռչնի թևով ոսկեգույն առյուծ` ձեռքին ոսկեգույն բանալի: Առյուծը խորհրդանշում է իշխանությունը, ուժը և համարձակությունը, իսկ առյուծի ձեռքի բանալին՝ մաքսային հսկողությունը, մաքսանենգության համար Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի փակ լինելը:
Տարբերանշանի վերին մասում հայերեն նշված է՝ «Հայաստանի մաքսային ծառայություն», իսկ ներքևի մասում անգլերեն նշված է՝ «Armenian Customs Service»:».
2) որոշման հինգերորդ պարբերության մեջ «ձևակերպումների» բառը փոխարինել «հսկողության» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Տարբերանշան

Արխիվ

2024

2023