Կառավարության որոշումներ

18 Ապրիլի 2013, 392 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐ¬ԿԱ-ՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ, ՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԽՆԱՄՔԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ` ՎՃԱՐՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱԶԱՏ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
Համաձայնություն տալ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական, վարչական և տեխնիկական անձնակազմի խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամների` վճարովի գործունեության ազատ իրականացման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
 

Արխիվ

2024

2023