Կառավարության որոշումներ

11 Ապրիլի 2013, 383 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի և ոռոգման ոլորտի կազմակերպությունների կողմից շահագործվող մի շարք ջրային համակարգերի ամենամյա նորոգումների կատարման, ոռոգման համակարգում հրատապ լուծում պահանջող աշխատանքների իրականացման և ոռոգման սեզոնի արդյունավետ կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2013 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 395,900.0 հազ. դրամ, այդ թվում՝
1) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացնել 365,900.0 հազ. դրամ` համաձայն հավելվածի, որից` 351,000.0 հազ. դրամը` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում», իսկ 14,900.0 հազ. դրամը` «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածներով.
2) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին Ակնալճի համայնքում խմելու ջրի խորքային հորի հորատման նպատակով հատկացնել` 30,000.0 հազ. դրամ, որից` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով` 28,950.0 հազ. դրամ, իսկ «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով՝ 1,050.0 հազ. դրամ:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի հետ համատեղ սահմանված կարգով կազմակերպել համապատասխան ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված գումարների շրջանակներում գնումներն իրականացվելու են բանակցային ընթացակարգով, առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված կարգով:

Հավելված

Արխիվ

2024

2023