Կառավարության որոշումներ

25 Ապրիլի 2013, 414 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1361-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Գանգատարկման խորհուրդ ստեղծելու և վերադաս հարկային ու մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովների որոշումների քննարկման կարգը հաստատելու մասին» N 1361-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Լ. Հունանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ» բառերը փոխարինել «Վ. Կտիկյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար» բառերով.
2) «Ա. Մնացականյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ» բառերը փոխարինել «Ա. Պետրոսյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ» բառերով.
3) «Հ. Թորոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային տեսչությունների աշխատանքների համակարգման վարչության հարկային հսկողության համակարգման և կազմակերպման բաժնի պետ» բառերը փոխարինել «Հ. Թորոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023