Կառավարության որոշումներ

25 Ապրիլի 2013, 424 - Ա

ԳՅՈՒՂԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության համայնքներում «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» պետական հիմնարկի կողմից իրականացվող՝ գյուղական կարողությունների ստեղծման ծրագրով գազատարների կառուցման նպատակով 2013 թվականին համայնքների կողմից համաֆինանսավորման պարտավորությունների կատարումն ապահովելու և համայնքների զարգացմանն աջակցելու նպատակով, ինչպես նաև ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 18-րդ կետով և Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության համայնքներում «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» պետական հիմնարկի կողմից իրականացվող՝ գյուղական կարողությունների ստեղծման ծրագրով գազատարների կառուցման նպատակով 2013 թվականին առանձին համայնքների փոխարեն համաֆինանսավորման պարտավորություններն ապահովելու համար Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամին տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 16,802.7 հազ. դրամ, որից 2013 թվականի երկրորդ եռամսյակում` 16,802.7 հազ. դրամ (բյուջետային ելքերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին վարկեր և փոխատվություններ» հոդվածով)` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամին տրամադրել վարկային պայմանագրի հիման վրա՝ 0,1 տոկոս դրույքաչափով և առանց պարտավորության կատարման ապահովման միջոցի` մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը մարման ժամկետով:

 

Հավելված

Արխիվ

2024

2023