Կառավարության որոշումներ

25 Ապրիլի 2013, 445 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ԵՎ N 1681-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈ-ԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին ու 23-րդ հոդվածի 3-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 32-րդ մասի 5-րդ կետի <<բ>> պարբերությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:
2. Երևան քաղաքի Կոմիտասի 49/4 հասցեում գտնվող «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության շենքի տանիքի նորոգման, ջեռուցման և ներքին հարդարման աշխատանքների համար Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուuտային ֆոնդից Հայաuտանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2013 թվականին հատկացնել 343,211.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով), այդ թվում`
1) 335,411.0 հազ. դրամ` Երևան քաղաքի Կոմիտասի 49/4 հասցեում գտնվող «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության շենքի տանիքի նորոգման, ջեռուցման և ներքին հարդարման աշխատանքների համար, որից` 67,000.0 հազ. դրամը` 2013 թվականի առաջին կիսամյակում, 200,000.0 հազ. դրամը` 2013 թվականի ինն ամսում.
2) 5,500.0 հազ. դրամ` Երևան քաղաքի Կոմիտասի 49/4 հասցեում գտնվող «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության շենքի տանիքի նորոգման, ջեռուցման և ներքին հարդարման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայության համար, որից` 1,100.0 հազ. դրամը` 2013 թվականի առաջին կիսամյակում, 3,300.0 հազ. դրամը` 2013 թվականի ինն ամսում.
3) 2,300.0 հազ. դրամ` Երևան քաղաքի Կոմիտասի 49/4 հասցեում գտնվող «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության շենքի տանիքի նորոգման, ջեռուցման և ներքին հարդարման աշխատանքների հեղինակային հսկողության ծառայության համար, որից` 460.0 հազ. դրամը` 2013 թվականի առաջին կիսամյակում, 1,380.0 հազ. դրամը` 2013 թվականի ինն ամսում:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Տարածքներ ամրացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 20-Ի N 1242-Ն որոշումը չեղյալ ճանաչելու մասին» N 1681-Ն որոշման 8-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում`» բառերը:
4. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների և ծառայություների, ինչպես նաև N 3 հավելվածում նշված` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մեծ Մանթաշի դպրոցի հիմնանորոգման, տեխնիկական, հեղինակային հսկողության ծառայությունների գնումներն իրականացվելու են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն` բանակցային ընթացակարգով՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հայտարարելու:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ֆինանսավորումն իրականացնել նախագծանախահաշվային փորձագիտական դրական եզրակացություն ունեցող փաստաթղթերի առկայության դեպքում:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հավելված

Արխիվ

2024

2023