6 Հոկտեմբերի 2005, 1606 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 948-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի «Ծաղկաձորը՝ միջազգային չափանիշներին համապատասխանող զբոսաշրջության կենտրոն» նպատակային խնդիրների լուծման ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 948-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշման N 2 հավելվածը 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-րդ կետով.
|       « | 8.1. | Շվեյցարական կառավարության և«Թայգեր Դեվ Սուիսս» շվեյցարական ընկերության կողմից Ծաղկաձորի հեռանկարային զարգացման ծրագրի մշակում | Ծաղկաձորի քաղաքապետարան ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն | 2006 թվականից սկսած | Ծրագրի արժեքն է 170000  շվեյցարական ֆրանկ, որից 100000-ը տրամադրում է շվեյցարական կողմը։ | »։ | 

