Կառավարության որոշումներ

2 Մայիսի 2013, 459 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Գյումրու Ազատ Շիշյանի անվան «Օկտետ» N 6 երաժշտական դպրոցի վերակառուցմանը (բակի և հարակից տարածքի բարեկարգում) պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով Հայ օգնության ֆոնդին որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը 2013 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 10,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման` «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման N 11 հավելվածի N 11.17 աղյուսակում կատարել լրացում` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշման 1-ին կետով նախատեսված գումարը տրամադրել Հայ օգնության ֆոնդին` նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023