Կառավարության որոշումներ

2 Մայիսի 2013, 467 - Ն

«2013-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՀՈՒՄՔԻ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ, ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ, ԳՅՈՒՂՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով, «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով և «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
Հաստատել «2013-2015 թվականների գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների լաբորատոր ախտորոշման և կենդանական ծագում ունեցող հումքի և նյութի, բույսերի կարանտինի, գյուղմշակաբույսերի և բույսերի պաշտպանության միջոցների լաբորատոր փորձաքննությունների իրականացում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
Հավելված

Արխիվ

2024

2023