Կառավարության որոշումներ

2 Մայիսի 2013, 468 - Ա

ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Աջակցություն Հայաստանում արդարադատության մատչելիությանը ծրագրի շրջանակներում (support for access to justice in Armenia) «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված գույքի կազմից առանձնացնել` համաձայն հավելվածի, և այն սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատին և Հայաստանի Հանրապետության նոտարական պալատին:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի և Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի նախագահի հետ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամuյա ժամկետում ապահովել սույն որոշման հավելվածում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

Հավելված

Արխիվ

2024

2023