Կառավարության որոշումներ

25 Ապրիլի 2013, 472 - Ն

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՀԻՄՔՈՒՄ ԴՐՎՈՂ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ ԳՆԵՐԻ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՆԵՐԻ ԻՆԴԵՔՍՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի N 740-Ն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել պետական կարիքների համար իրականացվող կապիտալ ծախսերի հաշվարկի հիմքում դրվող ապրանքատեսակների կողմնորոշիչ գների և շինարարության ոլորտում գների ինդեքսների հաշվարկման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման հավելվածի 20-րդ և 22-րդ կետերի պահանջները տարածվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո պատվիրված նախահաշվային փաստաթղթերի կազմման հետ կապված հարաբերությունների վրա:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 7-ամսյա ժամկետում ընդունել սույն որոշման հավելվածի 26-28-րդ կետերում նշված իրավական ակտերը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման հավելվածի 25-30 կետերի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակումից 7 ամիս հետո:

Հավելված

Արխիվ

2024

2023