Կառավարության որոշումներ

8 Մայիսի 2013, 481 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N 199-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և «Ավելացված արժեքի հարկի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետին համապատաuխան` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 19-ի «Ֆիզիկական անձի իրականացրած գործարքների մաuով ավելացված արժեքի հարկի հաշվարկները ներկայացնելու, գումարների վճարման կարգը և ժամկետները uահմանելու մաuին» N 199-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «, ինչպեu նաև անհատ ձեռնարկատեր չհանդիuացող այն ֆիզիկական անձի վրա, որի նկատմամբ կիրառելի է ավելացված արժեքի հարկի շեմը, և որի կողմից իրականացված գործարքով չի գերազանցվել ավելացված արժեքի հարկի շեմը» բառերը.
2) որոշման հավելվածի վերնագիրը «հաշվարկները» բառից առաջ լրացնել «հարկի» բառով.
3) որոշման hավելվածում`
ա. ուժը կորցրած ճանաչել 2-րդ և 3-րդ կետերը,
բ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Ֆիզիկական անձի իրականացրած` oրենքի համաձայն ապրանքի մատակարարում համարվող գործարքի մաuով Հայաuտանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա է այդ գործարքի հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարի և այդ գործարքի իրականացման համար կատարված ձեռքբերումներին վերաբերվող՝ սույն կարգի 4.1-ին կետին համապատասխան որոշված գումարի դրական տարբերությունը: Իրավաբանական անձի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում ֆիզիկական անձի կողմից շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության (այդ թվում` անավարտ (կիսակառույց) համապատասխանող բաժնեմասը մասնակիորեն օտարվելու դեպքում ավելացված արժեքի հարկը հաշվարկվում է օտարված բաժնեմասին համապատասխանող հարկվող շրջանառության նկատմամբ:»,
գ. 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին կետով.
«4.1. Օրենքի 3-րդ հոդվածին համապատասխան որոշված Հայաuտանի Հանրապետության պետական բյուջե հաշվեգրվող ԱԱՀ-ի պարտավորության գումարից հաշվանցման (պակասեցման) ենթակա են`
1) օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշված դեպքերում՝ իրականացրած գործարքի ընդհանուր շրջանառության մեջ դրա հարկման ենթակա մասի տեսակարար կշռի և այդ գործարքին վերաբերվող ձեռքբերումների հարկային հաշիվներում և ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում առանձնացված ԱԱՀ-ի ընդհանուր գումարի արտադրյալին համապատասխանող գումարը, բայց ոչ ավելի հաշվարկված ԱԱՀ-ի պարտավորության գումարից.
2) օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «բ» և «գ» ենթակետերում նշված դեպքերում՝ ապրանքի մատակարարում համարվող գործարքին վերաբերվող՝ գույքի ձեռքբերման հարկային հաշվում կամ գույքի ներմուծման մաքսային հայտարարագրում առանձնացված ԱԱՀ-ի գումարը, բայց ոչ ավելի հաշվարկված ԱԱՀ-ի պարտավորության գումարից: Իրավաբանական անձի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում ֆիզիկական անձի կողմից շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության (այդ թվում` անավարտ (կիսակառույց) համապատասխանող բաժնեմասը մասնակիորեն օտարվելու դեպքում պետական բյուջե հաշվեգրվող ԱԱՀ-ի պարտավորության գումարից հաշվանցման (պակասեցման) ենթակա է գույքի ձեռքբերման հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարի այն մասը, որը համապատասխանում է բաժնեմասում դրա օտարված մասի տեսակարար կշռին.
3) օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետում նշված դեպքերում՝ բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, բնակելի թաղամասերում կամ համալիրներում անհատական բնակելի տներ կառուցապատող և (կամ) սեփականատեր հանդիսացող` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների, անհատական բնակելի տների օտարման՝ ապրանքների մատակարարում համարվող գործարքների մասով կառուցապատված տարածքի ընդհանուր մակերեսում տվյալ եռամսյակում ապրանքի մատակարարում համարվող գործարքներին համապատասխանող տարածքների մակերեսի տեսակարար կշռի և կառուցապատման հետ կապված ձեռքբերումներին (այդ թվում՝ ներմուծումներին) վերաբերվող ԱԱՀ-ի ընդհանուր գումարի արտադրյալին համապատասխանող գումարը, բայց ոչ ավելի տվյալ եռամսյակում տարածքների օտարման գործարքների համար հաշվարկված ԱԱՀ-ի պարտավորության գումարից:»,
գ. 5-րդ կետը «հարկային հաշիվներում» բառերից հետո լրացնել «և (կամ) ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում» բառերով,
դ. 11-րդ կետը «հարկային տեuչությունից» բառերից հետո լրացնել «կամ հարկ վճարողների սպասարկման կենտրոններից կամ սպասարկման սրահներից» բառերով,
ե. 7-րդ կետով սահմանված` ֆիզիկական անձի իրականացրած գործարքների մասով ավելացված արժեքի հարկի հաշվարկի ձևում «Սոցիալական քարտի համարը» բառերը փոխարինել «Հանրային ծառայությունների համարանիշը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և կիրառվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո հաշվետու եռամսյակների համար հարկային մարմին ներկայացվող տեղեկությունների նկատմամբ:
 

Արխիվ

2024

2023