Կառավարության որոշումներ

8 Մայիսի 2013, 482 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1782-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտի բարելավման առաջնահերթ միջոցառումների մասին» N 1782-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն տրված ընդերքօգտագործման իրավունքի մասին:».
2) որոշման 5-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն ու» բառերը.
3) որոշման 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ իր իրավասությունների սահմաններում վերլուծել սույն որոշման 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերում նշված եռամսյակային տեղեկատվությունները և մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ամփոփ տեղեկանք».
4) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-ին կետով.
«6.1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ սույն որոշման 4-րդ կետով սահմանված տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ներկայացնել էլեկտրոնային եղանակով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի ու Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի համատեղ հրամանով հաստատված կարգով:»:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում մշակել և համատեղ հրամանով հաստատել տրված ընդերքօգտագործման իրավունքի և ընդերքoգտագործող կազմակերպությունների կողմից բնoգտագործման վճարների, oրենքով uահմանված դեպքերում` ռոյալթիների վճարումների մասին տեղեկությունների՝ էլեկտրոնային եղանակով փոխանակման կարգը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023