Կառավարության որոշումներ

16 Մայիսի 2013, 507 - Ա

ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2011 թվականի ապրիլի 1-ին կնքված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր» N 4891 AM վարկային համաձայնագրի շրջանակներում գնված գույքի շահագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. 14832408 դրամ հաշվեկշռային արժեքով՝ պետական սեփականություն հանդիսացող գույքը ներդնել «Արագածոտնի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով` համապատասխան չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալի չափը, համաձայն N 1 հավելվածի:
2. 14990884 դրամ հաշվեկշռային արժեքով՝ պետական սեփականություն հանդիսացող գույքը ներդնել «Արարատի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով` համապատասխան չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալի չափը, համաձայն N 2 հավելվածի:
3. 14124308 դրամ հաշվեկշռային արժեքով՝ պետական սեփականություն հանդիսացող գույքը ներդնել «Արմավիրի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով` համապատասխան չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալի չափը, համաձայն N 3 հավելվածի:
4. 12248408 դրամ հաշվեկշռային արժեքով՝ պետական սեփականություն հանդիսացող գույքը ներդնել «Գեղարքունիքի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով` համապատասխան չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալի չափը, համաձայն N 4 հավելվածի:
5. 15046300 դրամ հաշվեկշռային արժեքով՝ պետական սեփականություն հանդիսացող գույքը ներդնել «Կոտայքի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով` համապատասխան չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալի չափը, համաձայն N 5 հավելվածի:
6. 16471415 դրամ հաշվեկշռային արժեքով՝ պետական սեփականություն հանդիսացող գույքը ներդնել «Լոռու գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով` համապատասխան չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալի չափը, համաձայն N 6 հավելվածի:
7. 15282400 դրամ հաշվեկշռային արժեքով՝ պետական սեփականություն հանդիսացող գույքը ներդնել «Սյունիքի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով` համապատասխան չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալի չափը, համաձայն N 7 հավելվածի:
8. 12673099 դրամ հաշվեկշռային արժեքով՝ պետական սեփականություն հանդիսացող գույքը ներդնել «Վայոց ձորի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով` համապատասխան չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալի չափը, համաձայն N 8 հավելվածի:
9. 12886400 դրամ հաշվեկշռային արժեքով՝ պետական սեփականություն հանդիսացող գույքը ներդնել «Տավուշի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով` համապատասխան չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալի չափը, համաձայն N 9 հավելվածի:
10. 12202408 դրամ հաշվեկշռային արժեքով՝ պետական սեփականություն հանդիսացող գույքը ներդնել «Շիրակի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով` համապատասխան չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալի չափը, համաձայն N 10 հավելվածի:
11. 386759265 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Տավուշի, Շիրակի մարզերի համապատասխան համայնքներում ստեղծված արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվներին՝ համաձայն N 11 հավելվածի:
12. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել՝
1) սույն որոշման N 11 հավելվածում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը համապատասխան կոոպերատիվների հետ: Նվիրաբերության պայմանագրերում սահմանել նվիրաբերվող տեխնիկայի օգտագործման պայմանների վերաբերյալ դրույթներ` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2011 թվականի ապրիլի 1-ին կնքված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր» N 4891 AM վարկային համաձայնագրի պահանջներին համապատասխան.
2) սույն որոշման 1-10-րդ կետերում նշված ընկերությունների կանոնադրական կապիտալների փոփոխմամբ պայմանավորված` կանոնադրություններում փոփոխությունների կատարումը:
13. Սահմանել, որ սույն որոշման NN 1-10 հավելվածներում նշված գյուղատնտեսական տեխնիկայի պետական հաշվառումն իրականացվում է համապատասխան բաժնետիրական ընկերությունների, իսկ N 11 հավելվածում նշված գյուղատնտեսական տեխնիկայի պետական հաշվառումը` համապատասխան կոոպերատիվների միջոցների հաշվին:

Հավելված

Արխիվ

2024

2023