Կառավարության որոշումներ

16 Մայիսի 2013, 506 - Ա

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի N 168 որոշման` քաղաքացիների նկատմամբ միասնական քաղաքականություն վարելու և աղետի գոտու բնակչության բնակարանային պայմանների բարելավմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու քաղաքապետարանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի N 1946-Ա որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի N 1/3 բնակելի շենքի ամրացման աշխատանքների ֆինանսավորումն իրականացնելու համար տրամադրված վարկային պարտավորությունից` սկսած 2014 թվականի հունվարի 1-ից` վարկառուին հատկացված վարկային գումարը ձևակերպելով որպես Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Ալավերդու քաղաքապետարանին տրամադրված պետական աջակցություն:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների իրականացման համար վարկառուի հետ կնքել համապատասխան նվիրատվության պայմանագիր:

 

Արխիվ

2024

2023