Կառավարության որոշումներ

16 Մայիսի 2013, 508 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N 419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի «Հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի ձևը, տրամադրելու կարգը, քաղաքացու ցանկությամբ հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1783-Ն ու 2004 թվականի հունիսի 25-ի
N 963-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի N 1417-Ն, 2008 թվականի փետրվարի 7-ի N 134-Ն և 2006 թվականի մարտի 2-ի N 318-Ն որոշումներում լրացումներ կատարելու մասին» N 419-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը՝
1) որոշման N 2 հավելվածի 3-րդ կետից հանել «անձամբ» բառը.
2) որոշման N 3 հավելվածում՝
ա. 4-րդ կետից հանել «անձամբ» բառը,
բ. 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10.1-ին կետով.
«10.1. Բնակչության պետական ռեգիստրում ըստ բնակության վայրի չհաշվառված անձին հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելիս նրա տվյալները մուտքագրվում են բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգ:»,
գ. 11-րդ կետից հանել «նոտարական կարգով վավերացված» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023