Կառավարության որոշումներ

16 Մայիսի 2013, 510 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 1593-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը      ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի <<Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին>> N 1593-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 4.2-ը կետը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
2) 4.3.2-րդ ենթակետում <<4.3.2. Միգրացիոն հոսքերի վերաբերյալ ազգային զեկույցների, ընտրանքային հետազոտությունների և տարեգրքերի պատրաստման, դրանց հրապարակման կարգերի սահմանում>> բառերը փոխարինել <<4.3.2. Միգրացիոն իրավիճակի վերաբերյալ տարեգրքերի պատրաստում և հրատարակում>> բառերով, <<2012-2013>> թվերը` <<2015-2016>> թվերով, <<Միգրացիոն հոսքերի վերաբերյալ ազգային զեկույցների, ընտրանքային հետազոտությունների և տարեգրքերի պատրաստման, դրանց հրապարակման ու կիրարկման կարգերը հաստատված են ՀՀ կառավարության կողմից>> բառերը` <<Յուրաքանչյուր տարի հրատարակվում է միգրացիոն իրավիճակի վերաբերյալ տարեգիրք>> բառերով.
3) ուժը կորցրած ճանաչել 4.3.3-րդ ենթակետը.
4) հանել 14-րդ հիմնախնդրի վերնագրում նշված <<ՀՀ միգրացիոն իրավիճակի վերլուծման ու գնահատման>> բառերը, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել 14.1.2, 14.1.3, 14.1.4, 14.1.5, 14.1.7, 14.2.2, 14.2.3, 14.2.4, 14.2.5, 14.2.6 և 14.2.7-րդ ենթակետերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված

Արխիվ

2024

2023