Կառավարության որոշումներ

16 Մայիսի 2013, 511 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի N 744-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով <<Ավիացիայի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 19-ի <<Օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիոն կապի և դիտարկման, աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայություն իրականացնող կազմակերպություններին թույլտվություն տալու կարգը հաստատելու մասին>> N 744-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) 6-րդ կետում`
ա. 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<2) կազմակերպության կառուցվածքը, գործունեության միջնաժամկետ ռազմավարական և գալիք տարվա ծրագրերը: Գալիք տարվա գործունեության ծրագրում պետք է ներառված լինեն տեղեկություններ կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ.>>,
բ. 7-րդ ենթակետից հանել 2-րդ նախադասությունը,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10-րդ ենթակետով.
<<10) անկախ աուդիտ իրականացնող անձի եզրակացությունը կազմակերպության ֆինանսատնտեական գործունեության վերաբերյալ:>>,
2) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<8. Կազմակերպությանը թույլտվություն տալու գործընթացն իրականացվում է գլխավոր վարչության պետի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի (այսուհետ` խումբ) կողմից հայտն ստանալուց հետո 30-օրյա ժամկետում` կազմակերպության մասնագիտական և տեխնիկական համապատասխանության տեսական և գործնական ուսումնասիրությունների միջոցով: Տեսական և գործնական ուսումնասիրություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա մշակված և գլխավոր վարչության պետի հրամանով հաստատված հարցաթերթիկներով և ուղեցույցով, որոնք պարտադիր են ստեղծված խմբի համար:>>.
3) 39-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ ենթակետով.
<<5) կազմակերպության տարեկան կանոնավոր ֆինանսական աուդիտի ենթարկման գործընթացը (կազմակերպության ֆինանսատնտեական գործունեության ստուգման արդյունքների հիման վրա անկախ աուդիտ իրականացնող անձի կողմից կազմված եզրակացության առկայությունը):>>:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


 

Արխիվ

2024

2023