Կառավարության որոշումներ

16 Մայիսի 2013, 514 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ, «ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 1431-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված ու «Կրթության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի 5-րդ բանավանի Դուրյան փողոցի N 22 հասցեում գտնվող` 9091.117 հազ. դրամ ընդհանուր սկզբնական արժողությամբ ու 1182.99 քառ. մետր ընդհանուր մակերեսով 1-ին և 3-րդ մասնաշենքերն ու պետական սեփականություն հանդիսացող` 7262.0 քառ. մետր մակերեսով հողատարածքը հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. «Հրազդանի Հ. Օրբելու անվան N 13 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի կենտրոն թաղամասի 49 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքի առաջին հարկի Բ մասնաշենքի 408,92 քառ. մետր մակերեսով աջակողմյան հատվածը հետ վերցնել և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Կրթության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը:
3. Հանձնարարել`
1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` լուծել «Կրթության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված մասնաշենքերի ու հողատարածքի մասին պայմանագիրը.
2) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում «Կրթության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրից բխող նոտարական վավերացումը և գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու են «Կրթության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Կրթության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը շենքեր և շինությունների մասեր հանձնելու մասին» N 1431-Ա որոշման 1-ին կետի «թ» ենթակետը:


 

Արխիվ

2024

2023