Կառավարության որոշումներ

16 Մայիսի 2013, 518 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1932-Ն ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 572-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Լիազորված մարմին ճանաչելու մասին» N 1932-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 3-րդ կետից հանել «(Երևանի քաղաքապետին)» բառերը, իսկ «համապատասխան մարմինների աշխատակազմերի աշխատողների, ըստ մասնագիտությունների, թվի և աշխատավարձերի մասին տեղեկատվություն» բառերը փոխարինել «տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի N 572-Ն որոշման N 2 հավելվածի N 1 ձևին համապատասխան` էլեկտրոնային եղանակով» բառերով.
2) 4-րդ կետի «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
3) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահին` յուրաքանչյուր տարի, մինչև մարտի 1-ը, սույն որոշման 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունից բացի, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի N 572-Ն որոշման N 2 հավելվածի N 2 ձևին համապատասխան տեղեկատվություն` էլեկտրոնային եղանակով:»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի շուկայի վերլուծության նպատակով միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման ծրագիրը հաստատելու մասին» N 572-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի մեծության և վարձատրության համակարգի վերաբերյալ զեկույցի կառուցվածքը և պետական ծառայողների աշխատավարձերի վերլուծության համար անհրաժեշտ տեղեկատվություն ներկայացնելու ձևերը հաստատելու մասին».
2) 1-ին կետի`
ա. «ա» ենթակետում «Հայաստանի Հանրապետության աշխատանքի շուկայի վերլուծության նպատակով միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման ծրագիրը» բառերը փոխարինել «քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի մեծության և վարձատրության համակարգի վերաբերյալ զեկույցի կառուցվածքը» բառերով,
բ. «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) պետական ծառայողների աշխատավարձերի վերլուծության համար անհրաժեշտ տեղեկատվություն ներկայացնելու ձևերը` համաձայն N 2 հավելվածի.»,
գ. «գ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
դ. որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի,
ե. որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված

Արխիվ

2024

2023