Կառավարության որոշումներ

16 Մայիսի 2013, 558 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. 2013 թվականի մայիսի 16-21-ը Նովոսիբիրսկում կայանալիք «Դելփյան Նովոսիբիրսկ» խորագրով ԱՊՀ մասնակից երկրների երիտասարդական 8-րդ բաց Դելփյան խաղերին Հայաստանի Հանրապետության պատվիրակության մասնակցությունն ապահովելու նպատակով Մշակութային կրթության աջակցության հիմնադրամին որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը 2013 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 4543.8 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը Մշակութային կրթության աջակցության հիմնադրամին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
 

Արխիվ

2024

2023