Կառավարության որոշումներ

6 Հունիսի 2013, 576 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 804-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 10-ի Գույք նվիրաբերելու, ամրացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1522-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը գումար հատկացնելու մասին N 804-Ն որոշման N 2 հավելվածի 2-րդ կետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023