Կառավարության որոշումներ

6 Հունիսի 2013, 581 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻՑ ՏՈՒՐԲԻՆԱՅԻՆ ԵՎ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐԱՅԻՆ ՅՈՒՂԵՐ ԱՊԱԱՄՐԱԳՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


<<Պետական նյութական պահուստի մասին>> Հայաստանի Հարապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շո ւ մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝
1) պետական պահուստից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ապաամրագրել և մրցութային կարգով իրացնել <<Պահուստ>> պետական ոչ առևտրային կազմակերպությունում պահվող 14,97 տոննա տուրբինային յուղը և 3,5 տոննա տրանսֆորմատորային յուղը.
2) սահմանել, որ իրացումից առաջացած միջոցները մուտքագրվում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական ռեզերվների գործակալության արտաբյուջետային հաշիվ.
3) տուրբինային և տրանսֆորմատորային յուղերի իրացումից առաջացած միջոցները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով օգտագործել պետական պահուստի նյութական արժեքների կուտակման համար:

 

Արխիվ

2024

2023