Կառավարության որոշումներ

6 Հունիսի 2013, 585 - Ա

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 505-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը             ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել`
1) մաքսային ծառայողի համազգեստի ձևը` համաձայն N 1 հավելվածի.
2) մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշանների ձևերը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետկան եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում սահմանել մաքսային ծառայողներին համազգեստ տրամադրելու և կրելու կարգն ու պայմանները:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 14-ի «Մաքսային ծառայողի համազգեստի և մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշանների ձևերը սահմանելու մասին» N 505-Ա որոշումը:

Հավելված

Ձև1

Ձև2

Արխիվ

2024

2023