Կառավարության որոշումներ

13 Հունիսի 2013, 588 - Ն

ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Ագրոսպասարկում» փակ բաժնետիրական ընկերությանը՝
1) «Մինսկի տրակտորների գործարան», «Բաբրույսկագրոմաշ» և «Լիդսելմաշ» բաց բաժնետիրական ընկերությունների հետ կնքել տրակտորներ և հարակից գյուղատնտեսական սարքավորումներ (այսուհետ` տրակտորներ) ձեռք բերելու (գնման) պայմանագրեր՝ 1.9 մլն ԱՄՆ-ի դոլար ընդհանուր արժեքով՝ համաձայն հավելվածի.
2) տրակտորների ձեռքբերման և Հայաստանի Հանրապետություն տեղափոխման ծախսերի իրականացման նպատակով բելառուսական «Բելառուսբանկ» բաց բաժնետիրական ընկերությունից ներգրավել 2.1 մլն ԱՄՆ-ի դոլար վարկ՝ 60 ամիս մարման ժամկետով, 1.34 տոկոս տարեկան տոկոսադրույքով՝ կնքելով համապատասխան վարկային պայմանագիր:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Ագրոսպասարկում» փակ բաժնետիրական ընկերության կողմից բելառուսական «Բելառուսբանկ» բաց բաժնետիրական ընկերությունից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Ագրոսպասարկում» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել բյուջետային երաշխիք` 2.100.000 ԱՄՆ-ի դոլար գումարի չափով, 60 ամիս մարման ժամկետով, 1.34 տոկոս տարեկան տոկոսադրույքով վարկի հիմնական գումարի և դրա նկատմամբ հաշվարկվող տոկոսների վճարային պարտավորության ապահովման միջոց` անակցեպտ գանձման իրավունքով:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել սույն որոշման կատարումն ապահովելու նպատակով համապատասխան ծախսերի նախահաշիվ:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ մշակել տրակտորների՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և կազմակերպություններին բաշխման չափորոշիչները, ընթացակարգերն ու վերջիններիս կողմից դրանց ձեռքբերման պայմանները՝ համագործակցելով վարկային և լիզինգային կազմակերպությունների հետ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հավելված

Արխիվ

2024

2023