Կառավարության որոշումներ

6 Հունիսի 2013, 605 - Ն

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՈՒ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՈՒ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Կուտակային կենսաթոշակների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 123-րդ հոդվածով, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 10-րդ հոդվածներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 18-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հիմնադրել Կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի կառավարման hիմնադրամ:
2. Կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի տնօրինման և կառավարման գործառույթները վերապահել ԿԵնսաթոշակային երաշխիքային ֆոնդի կառավարման հիմնադրամին:
3. Հաստատել`
1) կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի տնօրինման և կառավարման կարգը` համաձայն N 1 hավելվածի.
2) Կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի կառավարման հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն N 2 hավելվածի:
4. Սահմանել, որ Կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի կառավարման hիմնադրամի հիմնադրի անունից հանդես եկող կառավարման մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարությունն է, ի դեմս Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության:
5. Մինչև հիմնադրամի խորհրդի կողմից հիմնադրամի տնօրենի ընտրությունը, հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Հերմինե Արծրունի Հարությունյանին և հանձնարարել, սահմանված կարգով, ապահովել հիմնադրամի պետական գրանցումը:
6. Որպես հիմնադրի գույքային ներդրում Կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի կառավարման hիմնադրամին տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը 2013 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել հարյուր հազար դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռքբերում» հոդվածով):
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին N 1616-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` համաձայն NN 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

Հավելված

Արխիվ

2024

2023