Կառավարության որոշումներ

13 Հունիսի 2013, 609 - Ա

«ԱՍՊԱՐ ԱՐՄՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


Համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 26-րդ, 43-րդ հոդվածների, «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 2048-Ն որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «ԱՍՊԱՐ ԱՐՄՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու վայրը` քաղ. Երևան, Մամիկոնյանց 60, գործունեության իրականացման վայրը` քաղ. Երևան, Մամիկոնյանց 60) տալ զենքի (քաղաքացիական զենքի և դրանց փամփուշտների արտադրություն, զենքի գեղարվեստական հարդարում ու նորոգում) արտադրության լիցենզիա` երեք տարի գործողության ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սահմանված կարգով ապահովել «ԱՍՊԱՐ ԱՐՄՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը զենքի (քաղաքացիական զենքի և դրանց փամփուշտների արտադրություն, զենքի գեղարվեստական հարդարում ու նորոգում) արտադրության լիցենզիայի տրամադրումը:
 

Արխիվ

2024

2023