Կառավարության որոշումներ

23 Մայիսի 2013, 590 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ, ՄԻՋԻՆ, ԱՎԱԳ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒ ԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒ ԹՅԱՆ ՄԻՋԻՆ, ԱՎԱԳ, ԳԼԽԱՎՈՐ ՍՊԱՅԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ԿԵՆՑԱ ՂԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՏՈՒԿ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կրտսեր, միջին, ավագ և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջին, ավագ, գլխավոր սպայական անձնակազմին կենցաղային տեխնիկայի ձեռքբերմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի կողմից սպառողական վարկերի տրամադրման հատուկ վարկային ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել փոխըմբռնման հուշագիր.
2) «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտերի համաձայն սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրով նախատեսված գումարը տրամադրել ծրագրի շրջանակներում համագործակցող բանկերին` կենտրոնական գանձապետարանի կողմից ուղղակի վճարման եղանակով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023