Կառավարության որոշումներ

20 Հունիսի 2013, 644 - Ա

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2011 թվականի ապրիլի 1-ին կնքված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր» N 4891 AM վարկային համաձայնագրի շրջանակներում կառուցված արոտավայրերի ջրարբիացման համակարգերի շահագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակներում կառուցված գույքի կազմից 1 030 682 647 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Տավուշի, Շիրակի մարզերի համապատասխան համայնքներին՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը համապատասխան համայնքների հետ: Նվիրաբերվող գույքի օգտագործման պայմանների վերաբերյալ նվիրաբերության պայմանագրերում սահմանել դրույթներ` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2011 թվականի ապրիլի 1-ին կնքված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր» N 4891 AM վարկային համաձայնագրի պահանջներին համապատասխան:
Հավելված

Արխիվ

2024

2023