Կառավարության որոշումներ

13 Հունիսի 2013, 638 - Ա

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` «ԳԱԶ - 3110» մակնիշի տրանսպորտային միջոցը (պետհամարանիշը` 041 LL 50, թողարկման տարեթիվը՝ 2003 թվական, սկզբնական արժեքը՝ 3882911 դրամ) նվիրել «Զինվորի պաշտպանության կոմիտե» հասարակական կազմակերպությանը:
2. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` «KIA OPTIMA» մակնիշի տրանսպորտային միջոցը (պետհամարանիշը` 052 LL 50, թողարկման տարեթիվը՝ 2007 թվական, սկզբնական արժեքը՝ 6.350.000 դրամ) հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
3. «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` «KIA OPTIMA» մակնիշի տրանսպորտային միջոցը (պետհամարանիշը` 015LL10, թողարկման տարեթիվը՝ 2007 թվական, սկզբնական արժեքը՝ 6.350.000 դրամ) հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրատվության պայմանագրի կնքման և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ սահմանելով, որ պայմանագրից բխող ծախսերը ենթակա են իրականացման` «Զինվորի պաշտպանության կոմիտե» հասարակական կազմակերպության միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:


 

Արխիվ

2024

2023