Կառավարության որոշումներ

6 Հունիսի 2013, 614 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ ԿԱՐԿՏԱ-ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՈՒԺԱԾ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաuտանի Հանրապետության Արմավիրի մարզում 2013 թվականի մայիսի 12-ին կարկտահարությանից հարյուր տոկոս տուժած քսաներեք գյուղերի անապահով ընտանիքներին դրամական օգնություն տրամադրելու նպատակով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի կարկտահարության հետևանքով հարյուր տոկոս տուժած քսաներեք գյուղերի անապահով յուրաքանչյուր ընտանիքին հատկացվում է միանվագ դրամական օգնություն` 50000 դրամի չափով:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած քսաներեք գյուղերի ցանկը և դրանցում դրամական օգնություն ստացող անապահով ընտանիքների թիվը` համաձայն N 1 հավելվածի:
3. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման NN 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 2 և 3 հավելվածների:
4. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի կարկտահարության հետևանքով տուժած անապահով ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2013 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 80,300.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):
5. Անապահով ընտանիքներին միանվագ դրամական օգնության վճարումներն իրականացվում են ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` առանձին ցուցակներով` 2013 թվականի հունիս ամսվա ընթացքում:
6. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին`
1) ճշտել սույն որոշման N 1 հավելվածում ներառված գյուղական համայնքների անապահով ընտանիքների ցուցակը` հիմք ընդունելով համապատասխան համայնքի ղեկավարի պատշաճ հիմնավորած առաջարկությունը և հաստատված ցուցակները ներկայացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին.
2) ապահովել սույն որոշմամբ սահմանված կարգով միանվագ դրամական օգնություն ստացող ընտանիքների ցուցակի պարտադիր փակցնելը բնակչության համար առավել տեսանելի վայրերում:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված

Արխիվ

2024

2023