Կառավարության որոշումներ

6 Հունիսի 2013, 615 - Ն

Մ-4 ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻ ԵՐԿՈՒ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆՈՒՄՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Գնումների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Անհետաձգելի համարել Ա/ճ Մ-4, Երևան-Սևան-Իջևան–Ադրբեջանի սահման կմ 39+500- կմ 51+200 ճանապարհահատվածի պատվածքի առանձին հատվածների և Ա/ճ Մ-4, Երևան-Սևան-Դիլիջան-Ադրբեջանի սահման կմ 73+200 - կմ 80+920 ճանապարհահատվածի պատվածքի նորոգման աշխատանքների և այդ աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների գնման կարիքը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման N 12 հավելվածում կատարել լրացում՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը սույն որոշման 1-ին կետում նշված գնումներն իրականացնելու է <<Գնումների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ ենթակետին համապատասխան՝ բանակցային ընթացակարգով գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով և աշխատանքների ձեռքբերումն իրականացնելու է առանց տվյալ գնումը կատարելու համար ֆինանսական հատկացումներ նախատեսված լինելու հանգամանքի, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով 2013 թվականին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին կամ հաջորդ բյուջետային տարում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության գծով հաստատված Հայաստանի Հանրապետության 2014-2016 թվականների պետական բյուջեններից իրականացվելիք բյուջետային ծախսերի ֆինանսավորման 2014 թվականի կողմնորոշիչ չափաքանակների սահմաններում նախարարության կողմից գումարները նախատեսելու պայմանով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Արխիվ

2024

2023