Կառավարության որոշումներ

20 Հունիսի 2013, 650 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N 1659-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի
N 1659-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) գյուղատնտեսական տեխնիկա ու սարքավորումներ ձեռք բերելու և արտոնյալ պայմաններով հողօգտագործողներին հատկացնելու համար:»:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` Բելառուսի Հանրապետության «Մինսկի տրակտորների գործարան», «Բաբրույսկագրոմաշ» և «Լիդսելմաշ» բաց բաժնետիրական ընկերություններից տրակտորներ և հարակից գյուղատնտեսական սարքավորումներ (այսուհետ` տրակտորներ) ձեռք բերելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ու կազմակերպություններին համապատասխան պայմաններով տրամադրելու նպատակով ապահովել «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրի իրականացման գործընթացի ապահովման նպատակային հաշվի միջոցներից 900,0 մլն դրամի` անտոկոս փոխառության պայմանագրի հիման վրա փոխանցումը «Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամին` պայմանագրում սահմանելով, որ 600,0 մլն դրամը ենթակա է վերադարձման` մինչև 2014 թվականի ապրիլի 1-ը, իսկ 300,0 մլն դրամը` մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` մշակել և ներկայացնել առաջարկություն տրակտորները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և կազմակերպություններին տրամադրելու պայմանների վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023