Կառավարության որոշումներ

20 Հունիսի 2013, 657 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒ- ԹՅԱՆ «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՆՁԱՎԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ», «ԴԻԼԻՋԱՆ» ՄԱՆԿԱԿԱՆ ՀԱԿԱՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՐԱՆ» ԵՎ «ՕՇԱԿԱՆ» ՄԱՆԿԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական անձավաբուժական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության 28845000 դրամ կանոնադրական կապիտալը (5769 հատ սովորական անվանական բաժնետոմս, յուրաքանչյուրը` 5000 դրամ անվանական արժեքով) նվազեցնել 12860000 դրամով` սովորական անվանական բաժնետոմսերի թվի նվազեցման միջոցով, այն սահմանելով 15985000 դրամ (3197 հատ սովորական անվանական բաժնետոմս, յուրաքանչյուրը` 5000 դրամ անվանական արժեքով):
2. Հայաuտանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դիլիջան» մանկական հակատուբերկուլյոզային առողջարան» փակ բաժնետիրական ընկերության 74080000 դրամ կանոնադրական կապիտալը (14816 հատ սովորական անվանական բաժնետոմս, յուրաքանչյուրը` 5000 դրամ անվանական արժեքով) նվազեցնել 32445000 դրամով` սովորական անվանական բաժնետոմսերի թվի նվազեցման միջոցով, այն սահմանելով 41635000 դրամ (8327 հատ սովորական անվանական բաժնետոմս, յուրաքանչյուրը` 5000 դրամ անվանական արժեքով):
3. Հայաuտանի Հանրապետության առողջապահության նախարարության «Օշական» մանկական վերականգնողական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության 41550000 դրամ կանոնադրական կապիտալը (8310 հատ սովորական անվանական բաժնետոմս, յուրաքանչյուրը` 5000 դրամ անվանական արժեքով) նվազեցնել 15430000 դրամով` սովորական անվանական բաժնետոմսերի թվի նվազեցման միջոցով, այն սահմանելով` 26120000 դրամ (5224 հատ սովորական անվանական բաժնետոմս, յուրաքանչյուրը` 5000 դրամ անվանական արժեքով):
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված ընկերությունների կանոնադրական կապիտալների փոփոխությամբ պայմանավորված կանոնադրությունների փոփոխությունների կատարումն ու դրանց պետական գրանցումը:
 

Արխիվ

2024

2023