Կառավարության որոշումներ

25 Ապրիլի 2013, 654 - Ն

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԱՆԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԾՎԱՆԻՍՏԻ ԵՎ ՍԵՄՅՈՆՈՎԿԱՅԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼԵՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԿՈՏԱՅ¬ՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՒՌՆՈՒՍԻ ՈՒ ՆՈՐ ՀԱՃՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վարդանաշենի համայնքի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Արծվանիստի և Սեմյոնովկայի համայնքների ավագանու անդամների, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լեջանի համայնքի ավագանու անդամների, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նուռնուսի ու Նոր Հաճնի համայնքների ղեկավարների և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրիկի համայնքի ղեկավարի 2013 թվականի մայիսի 26-ի հերթական ընտրությունների նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար`
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2013 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 27.223.944 դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը 2013 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 1.124.821 դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին կենտրոնական, ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 4 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023