Կառավարության որոշումներ

27 Հունիսի 2013, 677 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 1003-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


«Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35.2-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի «Համայնքային ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու կարգը հաստատելու մասին» N 1003-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) 1-ին կետը «կարգը» բառից հետո լրացնել «և դեպքերը» բառերով.
2) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Ծառայողական քննությունն անցկացվում է`
1) օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերից որևէ մեկի կիրառման հետ համայնքային ծառայողի անհամաձայնության վերաբերյալ նրա կողմից ծառայողական քննություն անցկացնելու մասին համապատասխան գրավոր դիմում ներկայացվելու դեպքում.
2) օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված կարգապահական տույժի կիրառումից հետո մեկ տարվա ընթացքում նոր կարգապահական խախտում թույլ տալու հիմքով օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ1» կետով նախատեսված տույժը կիրառելու համաձայնություն ստանալու համար օրենքով կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից լիազորված մարմին դիմում ներկայացվելու դեպքում.
3) օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կամ «գ1» կետերով նախատեսված կար-գապահական տույժի կիրառումից հետո մեկ տարվա ընթացքում նոր կարգապահական խախտում թույլ տալու հիմքով օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատես-ված տույժը կիրառելու համաձայնություն ստանալու համար օրենքով կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից լիազորված մարմին դիմում ներկայացվելու դեպքում.
4) օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու համաձայնություն ստանալու համար օրենքով կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից լիազորված մարմին դիմում ներկայացվելու դեպքում.
5) համայնքային ծառայողին` օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «ժդ» կետով նախատեսված հիմքով զբաղեցրած պաշտոնից ազատելու համար տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից լիազորված մարմին դիմում ներկայացվելու դեպքում:».
3) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին կետով.
«6.1. Սույն կարգի 6-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետորով նախատեսված` կիրառ-
ման ենթակա կարգապահական տույժերը, ինչպես նաև 5-րդ ենթակետով նախատեսված պաշտոնից ազատման հիմքը իրավասու պաշտոնատար անձի կողմից կիրառվում են ծառայո-ղական քննության արդյունքների հիման վրա լիազորված մարմնի կողմից տրված համա-ձայնության դեպքում».
4) 8-րդ կետի`
ա. 2-րդ ենթակետում, 10-րդ կետում, 13-րդ կետի 3-րդ ենթակետում, 28-րդ կետում և 34-րդ կետի 1-ին ենթակետում «2-րդ ենթակետով» բառերը փոխարինել «2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով» բառերով,
բ. 3-րդ ենթակետում, 13-րդ կետի 4-րդ ենթակետում և 29-րդ կետում «3-րդ» բառը փոխարինել «5-րդ» բառով,
գ. 3-րդ ենթակետում և 29-րդ կետում «դեպքերում» բառը փոխարինել «դեպքում» բառով.
5) 10-րդ կետում «դեպքում» բառը փոխարինել «դեպքերում» բառով.
6) 13-րդ կետի 2-րդ ենթակետում «դեպքերով» բառը փոխարինել «դեպքով» բառով.
7) 28-րդ կետի 6-րդ ենթակետում «առավելագույն» բառը փոխարինել «ավելի բարձր» բառով.
8) 36-րդ կետում «համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների նստա-վայրում» բառերը փոխարինել «քաղաքապետարանում (գյուղապետարանում)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023