Կառավարության որոշումներ

27 Հունիսի 2013, 681 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 2244-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Աղավնավանքի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Աղավնավանքի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 2244-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 3-րդ կետի «ա» ենթակետում «16.27» թիվը փոխարինել «16.0» թվով.
2) որոշման N 4 հավելվածում`
ա. «Բնակավայրերի» տողում «5.71» թիվը փոխարինել «5.44» թվով,
բ. «Ընդամենը» տողում «16.27» թիվը փոխարինել «16.0» թվով.
3) որոշման N 6 հավելվածում`

ա. «Բնակավայրերի հողեր» սյունակի «020-006» ծածկագրով տողի «Ծանոթություն» սյունակում «գյուղապետարան» բառը փոխարինել «այլ հողեր» բառերով և «չմ» բառը հանել,
բ. «Բնակավայրերի հողեր» սյունակի «020-009» ծածկագրով տողի «Ծանոթություն» սյունակում «գյուղապետարան» բառը փոխարինել «այլ հողեր» բառերով և «չմ» բառը հանել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023