Կառավարության որոշումներ

20 Հունիսի 2013, 670 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ, ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ, ՎԵՐԱՆԵՐՄՈՒԾՈՒՄ, ՎԵՐԱԱՐՏԱՀԱՆՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐՈՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 58-րդ և 120-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից «Ժամանակավոր ներմուծում», «Ժամանակավոր արտահանում», «Վերաներմուծում», «Վերաարտահանում» մաքսային ռեժիմներով անձնական օգտագործման ավտոմեքենաների, ինչպես նաև միջպետական կանոնավոր ու ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների տեղափոխման և մաքսային ձևակերպումների պարզեցված կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված

Արխիվ

2024

2023