Կառավարության որոշումներ

4 Հուլիսի 2013, 704 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 931-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի <<Գույքը որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն ընդունելու և այն <<Շամիրամի Ուսուբ-Բեկի անվան հիմնական դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու մասին>> N 931-Ա որոշման 1-ին կետում <<19626000>> թիվը փոխարինել <<20626000>> թվով:
 

Արխիվ

2024

2023