Կառավարության որոշումներ

4 Հուլիսի 2013, 705 - Ա

«ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ, 43-րդ հոդվածի 3-րդ մասի, 67-րդ և 68-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հիմք ընդունելով «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերության 2012 թվականի ֆինանսական արդյունքները՝ բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացման միջոցով «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնել 17131.5 հազ. դրամով` այն համապատասխանեցնելով 2012 թվականի տարեվերջի դրությամբ ընկերության զուտ ակտիվների արժեքին, որը կազմել է` 53368.5 հազ. դրամ: Ընկերության կանոնադրական կապիտալը սահմանել 53368.5 հազ. դրամ` 141 հատ 378.5 հազ. դրամ անվանական արժեքով հասարակ (սովորական) անվանական բաժնետոմսեր:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման վերաբերյալ կանոնադրությունում համապատասխան փոփոխության կատարումը և դրա պետական գրանցումը:

 

Արխիվ

2024

2023