Կառավարության որոշումներ

4 Հուլիսի 2013, 712 - Ա

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված՝ Չինարիի տնտհաշվարկային ձեռնարկության լուծարումից հետո մնացած 565,0 հազ. դրամ սկզբնական արժեքով գույքը նվիրել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Չինարիի համայնքին` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրատվության պայմանագրի կնքման և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ սահմանելով, որ պայմանագրից բխող ծախսերը ենթակա են իրականացման՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Չինարիի համայնքի միջոցների հաշվին:

 

Հավելված

Արխիվ

2024

2023