Կառավարության որոշումներ

4 Հուլիսի 2013, 713 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 760-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի «Պետական կրկես» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված գույքն օտարելու մասին» N 760-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 3-րդ կետի «բ» ենթակետում «կապիտալ վերանորոգման» բառերը փոխարինել «միջազգային ստանդարտներին համապատասխանող կրկեսի նոր շենքի կառուցման» բառերով.
2) 5-րդ կետի «բ» ենթակետում «պետական գրանցում ստանալու օրվանից» բառերը փոխարինել «կրկեսի նոր շենքի կառուցման աշխատանքներն ավարտելուց հետո» բառերով:

 

Արխիվ

2024

2023