Կառավարության որոշումներ

27 Հունիսի 2013, 698 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ <<ՀԱՆՐԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԶՈՐԱՑՈՒՄ>> ԲԱԶՄԱԴՈՆՈՐԱՅԻՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ N TF012529 ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ հաստատված կանոնակարգի 8-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված «Հանրային ֆինանսական կառավարման հզորացում» Բազմադոնորային ծրագրային հավատարմագրային հիմնադրամի N TF012529 դրամաշնորհային ծրագրի համակարգման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին կից կոլեգիայի անդամներին:
2. Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված «Հանրային ֆինանսական կառավարման հզորացում» Բազմադոնորային ծրագրային հավատարմագրային հիմնադրամի N TF012529 դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացվող գնումների և վճարումների, ծրագրի մոնիթորինգի, հաշվետվությունների ներկայացման, ֆինանսական կառավարման, ինչպես նաև դրամաշնորհի միջոցների մասհանման հետ կապված գործառույթները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության <<Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն>> պետական հիմնարկին:

 

Արխիվ

2024

2023