Կառավարության որոշումներ

4 Հուլիսի 2013, 706 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի
N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման N 12 հավելվածում կատարել փոփոխություն` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի դպրոցի, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վարդաշեն գյուղի դպրոցի կառուցման աշխատանքների և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի 9 կիսակառույց բազմաբնակարան շենքի ավարտման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների գնումների գործընթացն իրականացնելու է բանակցային ընթացակարգի կիրառման միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված

Արխիվ

2024

2023