Կառավարության որոշումներ

4 Հուլիսի 2013, 722 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություն և լրացում` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեuված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 09 բաժնի 06 խմբի 01 դասի «02. Կրթական օբյեկտների հիմնանորոգում» ծրագրով Չարենցավանի N 5 դպրոցի շենքի հիմնանորոգման աշխատանքների համար նախատեսված 107,614.3 հազ. դրամ գումարի շրջանակներում տնտեսված 31,200.0 հազ. դրամը 2013 թվականին իրացնել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի դպրոցի շենքի հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար, որից` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման`
1) «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով` 30,000.0 հազ. դրամ.
2) «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով՝ 1,200.0 հազ. դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հավելված

Արխիվ

2024

2023