Կառավարության որոշումներ

10 Հուլիսի 2013, 729 - Ա

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետով սահմանված դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության շենքերից զանգվածային լրատվության գործունեություն իրականացնող կազմակերպություններին (այսուհետ` կազմակերպություններ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, հինգ տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել տարածքներ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, եռամսյա ժամկետում, կազմակերպությունների հետ կնքել սույն որոշման հավելվածում նշված տարածքների անհատույց օգտագործման պայմանագրեր (այսուհետ` պայմանագրեր)` պայմանագրերում որպես պայման սահմանելով, որ`
1) հավելվածում նշված լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից սահմանված չափորոշիչներին կազմակերպությունների գործունեության ցուցանիշների համապատասխանությունը հավաստող փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացնելու, ինչպես նաև ներկայացված փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից սահմանված չափորոշիչներին անհամապատասխանության դեպքում կազմակերպությունների հետ կնքված անհատույց օգտագործման մասին պայմանագրերը ենթակա են լուծման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
2) պայմանագրերի նոտարական վավերացումը և գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացվում են կազմակերպությունների միջոցների հաշվին:
 

Հավելված

Արխիվ

2024

2023