Կառավարության որոշումներ

10 Հուլիսի 2013, 725 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1920-Ն, 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2176-Ն ԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 1425-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 7-ի «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1920-Ն որոշման հավելվածի 3.1-ին կետը:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 2176-Ն որոշման հավելվածի 3.1-ին կետը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական մի շարք ուսումնական հաստատություններ միացման ձևով վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2176-Ն, 2002 թվականի նոյեմբերի 7-ի N 1920-Ն, 2002 թվականի հունիսի 20-ի N 1009-Ն և 2010 թվականի օգոստոսի 5-ի
N 1055-Ն որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 1425-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2176-Ն, 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1920-Ն, 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 1009-Ն ԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 1055-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
2) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.».
3) չեղյալ ճանաչել որոշման 1 - 6-րդ կետերը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի հետ համատեղ ապահովել «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» և «Երևանի մշակույթի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ Երևան քաղաքի Բագրատունյաց 37 հասցեում գտնվող անշարժ գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագրերի կնքումը՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրերից բխող նոտարական վավերացումները և գույքային իրավունքների պետական գրանցումներն իրականացվելու են «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» և «Երևանի մշակույթի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`
1) սույն որոշման 4-րդ և 5-րդ կետերում նշված գործընթացի ավարտից հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի հետ համատեղ ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի N 1009-Ն որոշման N 1 հավելվածի 67-րդ և 69-րդ կետերով ենթակայությունը փոխված «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» և «Երևանի մշակույթի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների հանձնման-ընդունման ակտերի կնքումը.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քառամսյա ժամկետում համապատասխան փոփոխություններ կատարել ենթակայությունը փոխված «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» և «Երևանի մշակույթի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրություններում:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


 

Արխիվ

2024

2023