Կառավարության որոշումներ

10 Հուլիսի 2013, 732 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 1486-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին գույք ամրացնելու և որպես բնակելի ֆոնդ նվիրատվություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 31-ի N 798-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1486-Ա որոշման N 1 հավելվածի ցուցակը
«47. վարձակալ Բարոյան Սասուն Սուրիկի» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

« 47' վարձակալ Սարգսյան Սոնա Երջանիկի 1971 AM0864629 522, 524, 526 50.5
տղան Թրվանդյան Գրիգոր Վազգենի 1992 AN0243862
տղան Թրվանդյան Լևոն Վազգենի 2002
տղան Թրվանդյան Մհեր Վազգենի 2003 »։

 

Արխիվ

2024

2023