Կառավարության որոշումներ

4 Հուլիսի 2013, 747 - Ա

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 71-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին՝ 2012 թվականի հոկտեմբերի 8-ին կնքված N ԱՇՁԲ-12/3 պետական գնման պայմանագրի գնի շրջանակներում պայմանագրի ծավալաթերթում առանց սահմանափակման կատարել աշխատանքների ծավալների փոփոխություններ՝ այն համապատասխանեցնելով վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերով նախատեսված աշխատանքների նոր ծավալներին:
 

Արխիվ

2024

2023