Կառավարության որոշումներ

4 Հուլիսի 2013, 765 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՄԱՆՐԱԾԱԽ ԳՆԻ ՄԱԿՆՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 540-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 11-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնի մակնշման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Ծխախոտի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 540-Ն որոշման 1-ին կետով հաստատված` ծխախոտի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի 5-րդ կետի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ծխախոտային արտադրատեսակի մակնիշ` որոշակի սպառողական հատկություններ ունեցող ծխախոտի արտադրանքի անվանում, որով նույնականացվում է ծխախոտի արտադրանքի յուրաքանչյուր առանձին տեսակը (ենթատեսակը):»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:


Հավելված

Արխիվ

2024

2023